«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նրանց նավերը մեր սարերը չեն բարձրանա

Նրանց նավերը մեր սարերը չեն բարձրանա
16.04.2023 | 23:45

Թշնամին մեր բնակավայրերի քթի տակ արագ տեմպերով ճանապարհներ ու թունելներ է կառուցում, զորքի տեղաշարժեր է անում, պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ մեր հանրությունը օրեր շարունակ քննարկում է' թշնամու դրոշ վառելը լա՞վ էր, թե վատ։

Թշնամին այդպիսի դրոշներ շատ ունի, իսկ մենք ուրիշ Սյունիք, Գեղարքունիք կամ ուրիշ Արցախ չունենք։

Թշնամուն հետաքրքիր չէ միջազգային հանրության բարբաջանքը, երբ մտնում է մեր տարածքները կամ կրակում մեր բնակավայրերի վրա։ Իսկ մենք ծնկներն ենք ծեծում, թե ինչ կասի Եվրոպան մեր մասին։ Արդեն ասել է' նրանց նավերը մեր սարերը չեն բարձրանա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ